տուն Քաղաքական Գյումրիում հաշվառում են իրականացնում «սահմանադրականի» համար. ահազանգում են քաղաքացիները

Գյումրիում հաշվառում են իրականացնում «սահմանադրականի» համար. ահազանգում են քաղաքացիները

105
0

Gyumri

 

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ

Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Գյումրու մի շարք թաղամասերում ոստիկաններ են շրջում տներով և, իրենց իսկ խոսքերով, հաշվառում են իրականացնում, որը պայմանավորված է սահմանադրական հանրաքվեով: Araratnews.am-ի հետ զրույցում Գյումրու Մուշ թաղամասի բնակչուհի Լիաննա Ստեփանյանը նշեց, որ արդեն 3-րդ օրն է, ինչ իրենց թաղամասում շրջում են ոստիկաններ՝ «Շիրակշին»-ի մոդուլներով:

«Եկան, խփեցին մեր դուռը, բացեցի, ոստիկանն ասեց իր անուն ազգանունը, որն այս պահին չեմ հիշում, և ասեց, որ հաշվառում են իրականացնում սահմանադրականի համար: Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչ է նշանակում սահմանադրականի համար հաշվառում անցկացնելը, խնդրեցի նորից բացատրել, բայց նա այլևս չցանկացավ մանրամասնել, մենակ հարցրեց քանի հոգի են տան վրա գրանցված, ովքեր են այս պահին երկրից դուրս բնակվում ու նման մի քանի այլ հարցրեր»,- մեր լրագրողի հետ զրույցում նշեց Լիանա Ստեփանյանը:

Նմանատիպ այլ պատմություն մեզ պատմեց նաև Գյումրու մեկ այլ՝ Անի թաղամասի բնակիչ Գուրգեն Վարդանյանը. «Ոստիկական համազգեստով մեկը եկավ մեր տուն, հարցուփորձ արեց, թե քանի հոգով ենք բնակվում տանը, ինչ տարիքի են բնակվողները, դրսում մարդ կա ընտանիքից, թե չէ: Ես էլ հարցրեցի, թե ինչի համար է այդ հարցուփորձը՝ պատասխանեց, որ Սահմանադրական բարեփոխումների հետ է կապված, բայց ավել բան չասեց: Իմ այն հարցին, թե դա ինչ է նշանակում՝ ոստիկանը պատասախանեց, որ առայժմ այդքանը կարող է ասել, մնացածը՝ հետո, ու հեռացավ»,-Araratnews.am -ի լրագրողի հետ զրույցում նշեց Անի թաղամասի բնակիչը:

Մեր լրագրողը փորձեց այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից որտեղից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Սակայն առաջիկայում այս թեմայի վերաբերյալ կփորձենք անպայման պարզաբանում տանալ  ոստիկանությունից: