«Վերածնունդ» փառատոնի շրջանակում Գյումրիում տեղի կունենա ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի ակադեմիական անսամբլի համերգը:
«Ալեքսանդրովի անսամբլը հայկական երաժշտական մշակույթի մի մասնիկն է: Այդ պատճառով մենք ցանկանում էինք Հայաստան գալ արդեն ամբողջ կազմով՝ 120 անդամներով»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է անսամբլի մենակատար Բորիս Դյակովը:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էին ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի ակադեմիական անսամբլի գրեթե բոլոր՝ ավելի քան 60 անդամ: