
Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, որի աշխատակիցներն արդեն այցելել են Գյումրի:
Նրանք եղել են Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստանում, որտեղ Վատիկանի ռադիոյի աշխատակիցներին հայտնել են, որ Ֆարցիսկոսի համար հատուկ երգեր են պատրաստում:
«Դա մեծ երջանկություն է մեզ համար»,- ասել են քույրերը:
Վատիկանից ժամանած լրագրողները հանդիպել են 72-ամյա Ռոզային, ով նշել է, որ հատուկ կապվածություն է զգում Հռոմի պապի նկատմամբ: