տուն Լուրեր Գյումրին Հայաստանի բարոյականության մայրաքաղաքն է, դա ուզում են կոտրել իշխանությունները. Տիգրան Կարապետյան

Գյումրին Հայաստանի բարոյականության մայրաքաղաքն է, դա ուզում են կոտրել իշխանությունները. Տիգրան Կարապետյան

166
0

Karapetich

Պերմյակովը, ակնհայտորեն, չի գործել միայնակ՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց Տիգրան Կարապետյանը: «Ես մտածում եմ, որ մի հոգին չէր կարող ամեն ինչ մենակ անել:  Այդ ոգին են ուզում կոտրել: Մութ բաներ կա այս գործի տակը, որովհետև այդքան հեշտ չի ներխուժել ընտանիք, սպանել բոլորին: Շատերը մտածում են, որ դա մի հոգու արած գործ չէ»:

Գյումրին Հայաստանի բարոյականության մայրաքաղաքն է, նշեց Տիգրան Կարապետյանը: «Գյումրիի դիմագիծն են ուզում կոտրել իշխանությունները: Մենք պետք է հայամետ լինենք, որքան էլ ռուսամետ ենք մեզ շահեկան հարցերում: Ես ոչ թե հարաբերությունների մասին եմ խոսում, այլ այն վտանգի մասին, որ մեզ կարող են կոխրճել ու անցնել»:

«Ռուսը զինվորին չի տալիս, ասում է, որ ինքը պետք է դատավարությունը անի։ Հայի հողում է կատարվել սպանությունը, հայի հողում էլ պիտի դատվի: Հայաստանը պետք է իր դիրքերը պահի: Հայկական իշխանությունները ուղղակի վախենում են ռուսական իշանություններից»,- հայտնեց Տիգրան Կարապետյանը: