Գյումրիի հանրությունը և Երևանի որոշակի խմբեր այս ընթացքում ուղղակի փրկեցին իշխանությունների դեմքը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
«Իմ համոզմամբ` իշխանությունները բացարձակ անհետացել էին: Դժբախտաբար, վերջին տարիներին մեր երկրում գիշերն ու ցերեկը խառնվել է. երբ մենք քնում ենք Եվրոպայի հետ համագործակցելու հույսով ու արթնանում Ռուսաստանի հետ, լինում են նաև դեպքեր, երբ մենք քնում ենք ու չենք արթնանում, որովհետև մեզ գնդակահարում են: Երբ իշխանությունները սրանց համապատասխան արձագանք չեն տալիս, ժողովուրդն իր բողոքի ուժով է փորձում ուշադրություն հրավիրել խնդրի շուրջ: Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ընդունի, որ ժողովուրդը իրավունք ունի հայտնել իր բողոքը»,- ասաց նկարչուհին` վերհիշելով այդ օրերին Արգիշտի Կիվիրյանի` 1 օրում 2 անգամ ձերբակալվելը: