տուն Լուրեր Գյումրիի գլխավոր հատակագիծը պետք է վերամշակվի

Գյումրիի գլխավոր հատակագիծը պետք է վերամշակվի

126
0

Narek-sargsyanԳյումրիի գլխավոր հատակագիծը  պետք է վերամշակվի: Այս մասին մարտի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Ներկայիս գլխավոր հատակագիծը 10 տարեկան է, եւ այն մի շարք խնդիրներ ունի, դրա շատ դրույթներ անիրատեսական են, նշել է նախարարը: Դրա վերամշակման կոնկրետ պահանջ կա: Հարցն արդեն քննարկվել է քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի հետ:

Քաղաքում կիսակառույց շինությունները խնդիր են, հատկապես ներդրողներին հրապուրելու համար, եւ այդ հարցն արդեն լուծման կարիք ունի, հավելել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարի Կառավարությունը լուծելու է հերթագրվածվերջին  230 ընտանիքների բնակարանային հարցը: