Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ այս պահին Գյումրիում շարունակվում են խաղաղ անհնազանդության շրջանակներում կատարվող գործողությունները: Քիչ առաջ ցուցարարների մի մեծ զանգված երթով գնացել է Գյումրու երկաթուղային կայարան և աշխատակիցներից պահանջել գործադուլ անել, միանալ ցուցարարներին՝ վանկարկելով «Նիկոլ, վարչապետ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում վաղ առավոտից փակ են բոլոր գլխավոր փողոցները, դպրոցների զգալի մասը դասադուլ է հայտարարել, կաթվածահար է քաղաքային տրանսպորտը: