Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հետախուզվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը պատրաստվում է ԱՄՆ-ից «փախչել» Կանադա:
Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի` Բոզդաղը պնդել է, որ Գյուլենի Կանադա տեղափոխվելու վերաբերյալ թուրքական հետախուզական ծառայություն լուրջ տվյալներ ունի:
«Մեր հետախուզական ծառայությունը այդ հարցում լուրջ տվյալներ ունի: Մենք այդ տեղեկատվությունն ուղարկել ենք ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն: Գիտենք, որ Կանադայում հողակտոր է գնել (Գյուլենը-խմբ.) և այնտեղ գնալու թույլտվություն ստանալու համար նախապատրաստություններ է տեսնում: Այն բանից հետո, ինչը Թրամփն իշխանության եկավ, Կանադա տեղափոխվելու հետ կապված պատրաստությունը արագացավ»,-ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը:
Նշենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվոոում է 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Հեղաշրջման փորձից հետ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է, որպեսզի վերջինս արտահանձնի Թուրքիայի իշխանությունների գլխացավանքը դարձած իսլամական գործչին: