Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը «Al Arabia» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
«Ես Հայաստան այցելած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծումներ գտնելու համար: Արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք: Սակայն, ցավոք, արձանագրությունների պահանջներն այդպես էլ չիրականացվեցին», — ասել է նա: