Այսօր Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) տեղի ունեցավ գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ովքեր շրջեցին շուկայով, հետաքրքրվեցին գներից, գնումներ կատարեցին:
Ներկայացնենք մի քանի պտուղ-բանջարեղենի միջինացված գները:
Դեղձ-300-350 դրամ
Եգիպտացորեն-100 դրամ
Ծիրան-400-500 դրամ
Խնձոր-250 դրամ
Վարունգ-250 դրամ
Սմբուկ- 150 դրամ
Պղպեղ-400 դրամ
Լոլիկ-150-200 դրամ
Սոխ-300 դրամ
Կեռաս-400-600 դրամ
Ձմերուկ-130դրամ
Լոբի-350
Գյուղացիները հիմնականում գոհ էին տոնավաճառի արդյունքից, միայն խնդիր էին տեսնում, որ առևտուր անողները քիչ են: Նրանք նշում են, որ քաղաքացիները գներից չպետք է բողոքեն, քանի որ էժան են: