տուն Լուրեր Գյուղմթերք վերամշակող ընկերությունները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

Գյուղմթերք վերամշակող ընկերությունները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ

95
0

Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանականերում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննակման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացմանհեռանկարները։
Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել  է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին,դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։