տուն Լուրեր Գյուղերի խանութներից գողություններ էր արել ու բռնվել (տեսանյութ)

Գյուղերի խանութներից գողություններ էր արել ու բռնվել (տեսանյութ)

94
0

Արարատի մարզի Գինեվետ գյուղում գողություն էր կատարվել: Դեկտեմբերի 4-ի ժամը 21:30-ից մինչեւ հաջորդ օրվա առավոտյան 8-ը, ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր գյուղի մթերային խանութի պատուհանը, հափշտակել փող, քաղցրավենիք, 600 տուփ ծախախոտ, 250 կրակայրիչ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին տեղեկացան դեկտեմբների 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին պատուհանը, խանութի տարածքը, թե որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին վաճառողուհու հետ:

Գողություն կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզները գյուղում օպերատիվ հարցումներ անցկացրին: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Ստուգվեց հարցախույզի ընթացքում ստացված տեղեկությունների իսկությունը, եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, դեպքից օրեր անց, գողությունը բացահայտվեց:

Համալիր որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր ուղի գյուղի բնակիչ Թաթուլ Թարոյանը: Դեկտեմբերի 18-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկացավ ոստիկանության Արարատի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Թարոյանը նշված գողությունից զատ, դեկտեմբեր ամսին կատարել է նաեւ այլ գաղտնի հափշտակություններ: Նոր ուղի գյուղի տներից մեկի բակից շինանյութ է գողացել, Փոքր Վեդի գյուղի խանութներից մեկից` ոգելից խմիչքներ:

Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի եւ օբյեկտիվ քննելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: