տուն Լուրեր Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

182
0

tm_1934

Երեւանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում եւ Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարեւանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Տոնավաճառի մասնակիցներին  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երեւանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման հարցում եւ յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնում  է տարածքի մաքրման աշխատանքներ:

Ս.թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ, միջին հաշվով,  մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 40-45 տոննա գյուղմթերք, իսկ ընդհանուր առմամբ՝ 3698 տոննա: