տուն Լուրեր Եթե երեխային հանում են բեմ շրթներկով, լողազգեստով, լինզաներով և կեղծամներով՝ սա անընդունելի...

Եթե երեխային հանում են բեմ շրթներկով, լողազգեստով, լինզաներով և կեղծամներով՝ սա անընդունելի է. մրցույթների հիմնադիր

76
0

12021933_10204834437000776_1447653848_n

Երեխաների գեղեցկության մրցույթները մեզանում նորույթ չեն: Ամեն տարի հայ երեխաները մասնակացում են դրսում կազմակերպվող մի շարք գեղեցկության մրցույթների և հաճախ վերադառնում պարգևներով: Մինչդեռ նման մրցույթների ժամանակ ոչ բոլոր երեխաներն են պարգևատրվում: Պարզելու համար, թե ինչ հոգեբանական ճնշվածություն կարող են առաջացնել նման մրցույթները երեխաների մոտ Araratnews.am-ի թղթակիցը զրուցեց  «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի», «Միսս և Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր, հեղինակ Աշոտ Խաչատրյանի հետ:

12041831_696021027166054_131169792_n

-Պարոն Խաչատրյան, արդյոք այս մրցույթները պատճառ չե՞ն դառնում, որպեսզի երեխաների մոտ  առաջանա ընկճվածություն:

— Ես միշտ ասում եմ, որ երեխաները բոլորը գեղեցիկ են, տգեղ երեխաներ չկան: Իմ կազմակերպած մրցույթների ժամանակ բոլոր  երեխաներն էլ մրցանակներ ու տիտղոսներ են ստանում: Ինձ երբեմն քննադատում են դրա համար, բայց ես նախընտրում եմ բոլորին էլ կոչումներ շնորհել, որպեսզի նրանց մոտ չառաջանա ընկճվածություն: Երեխաների մոտ հոգեբանական խնդիր չկա: Իսկ եթե խնդիրներ առաջանում եմ, ապա այստեղ ավելի շատ ծնողի գործոնն է: Երբեմն իրենք են գալիս ու ասումˋ ինչո՞ւ այս կոչումը տրվեց այն մի երեխային, այլ ոչ թե մեր: Սա սխալ մոտեցում է: Պետք է բացատրել, որ երկուսն էլ հաղթողներ են:

-Ինչպ՞ես պետք է երեխային պատրաստել այս մրցույթներին, որպեսզի մանկական ներաշխարքհը չխեղաթյուրվի:

-Երբ երեխային հանում են բեմ շրթներկով, դիմափոշով, լողազգեստով, լինզաներով և կեղծամներով, ապա սա անընդունելի է: Ինչպես կարելի է 3 կամ 5 տարեկան երեխային լողազգեսով բեմ դուրս բերել: Երբեմն կարելի է երեխային մի փոքր շպարել, բայց սա պետք է թույլատրելի չափի մեջ լինի, այլապես մենք կարող ենք փչացնել երեխայի ապագան: Եկեք հեռու չգնանք, այսօր շատերը քննադատում են գեղեցկության մրցույթները, բայց դպրոցներում պարերի մրցույթներ կան, օրինակ լամբադայի, որոնք ավելի շատ հիշեցնում են էրոտիկ պարեր: Ես խստիվ արգելում եմ ոչ մանկական հագուստ կրել, արգելում եմ լողազգեստով բեմ դուրս գալը:

-Բայց երեխաների գեղեցկության մրցույթների համար հատուկ կանոններ մշակված չե՞ն:

-Իհարկե դրանք կան, բայց այսօր դրանք աղավաղված են, մանկական մրցույթները ևս: Եթե վերցնենք Ռուսաստանի, Բելառուսի կամ Ուկրաինայի օրինակը, ապա կտեսնենք, որ այստեղ երեխաները ճնշվում են: Սա ակնհայտ է նաև մի շարք հաղորդումներում, ինչպես օրինակ, մանկական «Голос»-ում կամ «X Factor»-ում:  Հաճախ էլ նման  մրցույթների ժամանակ ծնողները գումարներ են առաջարկում՝ իրենց երեխայի հաղթանակի համար: Բայց մեզանում նման բան չկա: Ես դրա համար եմ պարգևատրում բոլոր երեխաներին, որպեսզի նրանք հասկանան, որ բոլորն էլ գեղեցիկ են և մեկը մեկից լավը կամ վատը չեն:

 -Արդյոք մեր երեխաները չունե՞ն մենթալիտետի խնդիր, որը կարող է որոշակի բարդույթներ առաջացնել օտարազգի երեխաների հետ շփումների ժամանակ:

— Ոչ, նման խնդիրներ չկան: Մեր երեխաները շատ ազատ են և անկաշկանդ: Երբ մի ժամանակ ռուս երեխան էր խոսում հեռուստատեսությամբ՝ նայում էիր ու մտածումˋ ինչ անկաշկանդ է,  իսկ հիմա պետք է տեսնենք, թե ինչպես են մեր երեխաները անկաշկանդ խոսում եթերում: Օրինակ, մեր Էլեն Ասոյանը երբ դուրս է գալիս բեմ, արտասահմանում տապալում է բոլորին:

Miss-Prinses_1

— 5-ամյա Էլենը մասնակցելու է սեպտեմբերի 29-ին Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» մրցույթին, արդյոք մտավախություն չկա՞, որ մրցույթն անցկացվում է Թուրքիայում:

-Ոչ, Թուրքիան այստեղ կապ չունի: Ամեն ինչ պետք չէ քաղաքականցնել: Թուրքիան այս դեպքում պարզապես անուն է: Նման մրցույթներ առավելապես Թուրքիայում և Չինաստանում են կազմակերպվումˋ ելնելով  հարմարությունից:  Դե իսկ Էլենը, երբ հայտնվում է բեմում, ստիպում է բոլորին ուշադրություն դարձնել իր վրա և սիրել իրեն: Մենք շատ հպարտ ենք նման երեխաներով: Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիայում նման միջոցառում է կազմակերպվում: Այս առիթով մտավախություն չունենք: