տուն Քաղաքական Միջազգային Գվատեմալայում սողանքի զոհերի թիվն աճում է

Գվատեմալայում սողանքի զոհերի թիվն աճում է

167
0

_48990177_e25062d8-9927-448d-a457-141ae4cf347d

Գվատեմալայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Սանտա-Կատարինա-Պինուլա ավանում սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 137-ի, իսկ 300 հոգի համարվում են անհետ կորած, հաղորդում է Periodico Zocalo-ն:

Աղետի վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ և փրկարարական տեխնիկան:

Համապատասխան մարմիններից հաղորդել են, որ փրկարարական աշխատանքները դժվարացել են քանի որ մասնագետները ստիպված են մինչև 12 մ խորությամբ գետնանցքի մեջ աշխատել` հեռացնելով քարերն ու հողը:

Բացի այդ, աշխատանքները դժվարացրել է նաև անձրևը: