տուն Սպորտ Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյոյին

Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյոյին

71
0

article-2406090-1B858403000005DC-941_634x453

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով նախորդ օրը չէր համաձայնել Գվարդիոլայի այն առաջարկին, թե անհրաժեշտ է խոտի ծածկույթի բարձրությունը մարզադաշտերում կրճատել մինչև 1.5 սանտիմետր։ Գվարդիոլայի կարծիքով՝ դա կավելացներ ֆուտբոլի արագությունները, մինչդեռ բարձր խոտը դա թույլ չի տալիս։

«Ֆուտբոի գեղեցկությունը կախված է մարզչից։ Այդ պատճառով ինձ թվում է, որ Մոուրինյոն արդյունքը գերադասում է գեղեցկությունից», — ասել է Գվադրիոլան։ Այս մասին հաղորդում է The Daily express-ը։

Հիշեցնենք, որ երեկ Մոուրինյոն հայտարարել էր, որ Գվարդիոլան ճաղատ է, որովհետև չի սիրում ֆուտբոլը: Պորտուգալացու կարծիքով՝ իր սիրած գործով զբաղվող մարդու մոտ մազերը չեն թափվում: