Կատարի ֆուտբոլի ֆեդերացիան կտադիր է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, որպեսզի թիմը լավ նախապատրաստվի Մունդիալ 2022-ին, որը կայանալու է Կատարում։ Այս մասին գրում է Bild-ը։
Մյունխենցիների հետ նրա պայմանագիրը լրանում է 2016 թվականի ամռանը և դեռ չի երկարաձգվել։ Կատարն առաջարկում է երկու անգամ ավել աշխատավարձով ստանձնել Կատարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։