տուն Լուրեր Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ստեղծագործական մի շարք միավորումների համար

Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ստեղծագործական մի շարք միավորումների համար

98
0

692d1ee484cef1eaa690138b0c61fd549c86af4a

Երևան քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Հաշվի առնելով ստեղծագործական միությունների և միավորումների Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքը՝ գույքահարկի գծով հարկային արտոնություններ են սահմանվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպություններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն