տուն Լուրեր Գումարվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը

Գումարվել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը

123
0

Համաժողովում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Սանկտ Պետերբուրգում բացվել է 23-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինպինը և մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Եռօրյա համաժողովի ընթացքում Պուտինը հանդիպելու է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վաղվա լիագումար նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Անցյալ տարվա համաժողովին ներկա էր 17 հազար մասնակից: Այս տարվա համաժողովը գումարվում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում:
«Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական առաջին համաժողովը տեղի է ունեցել 1997 թվականին:

2006 թվականից այդ խոշոր հավաքի կազմակերպումը ստանձնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմը:
Նյութի աղբյուրը՝ azatutyun.am