տուն Լուրեր Գծի տերը չի թողնում քշեմ. ակտիվիստներին Գյումրի տեղափոխող վարորդը ճանապարհի կեսին կանգնեցրել...

Գծի տերը չի թողնում քշեմ. ակտիվիստներին Գյումրի տեղափոխող վարորդը ճանապարհի կեսին կանգնեցրել է մեքենան. news.am

92
0

vochi-chakat-472x265Սահմանադրական բարեփոխումների դեմ այսօր՝ սեպտեմբերի 25-ին՝ Գյումրու թատերական հրապարակում «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար ակտիվիստների եւ լրագրողների տեղափոխող ավտոբուսի վարորդը ճանապարհի կեսից կանգնեցրել է մեքենան ու հրաժարվել ակտիվիստներին Գյումրի հասցնել: , «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը՝ նշեց, որ վարորդը պատճառաբանել է, որ իրեն թույլ չեն տալիս:

«Ճանապարհին իրեն անընդհատ զանգում էին: Հասանք Ուջան,  ասեց՝ էլ չեմ կարա քշեմ, պիտի հետ դառնամ: Ասեց՝ երեխեք ջան, ուզում էի ձեզ օգնեի, բայց չեմ կարա, գծի տերը չի թողնում քշեմ»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Հրայր Մանուկյանը պատմեց, որ վարորդը պահանջել է իջնել մեքենայից, սակայն ակտիվիստները հրաժարվել են: Որոշ ժամանակ անց նրանց մոտ է գնացել ՀԱԿ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վարորդն այդ ժամանակ փոխել է պատճառաբանությունը՝ ասելով, որ մեքենան անսարք է: Կարճ ժամանակ անց, երբ դեպքի մասին հրապարակումներ են եղել մամուլում, վարորդը եւս մեկ հեռախոսազրույց է ունեցել, ապա շարժվել Գյումրի: