«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ոչնչացրել են հին ասորական արդեն երրորդ քաղաքի՝ Դուր-Շարուքինի ավերակները։ Այն գտնվում է գրոհայինների ձեռքում գտնվող Մոսուլից 15կմ հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրաքի զբոսաշրջության նախարար Աբդ Ալ-Ֆահդ Ալ-Շարշաբը մտահոգություն ունի, որ գրոհայինները թալանում են հնագիտության հուշարձանները և պայթեցնում պեղումների վայրերը։ «Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը՝ ակտիվացնել ահաբեկչական խմբավորումների դիրքերի օդային հարվածները, ուր էլ որ նրանք լինեն», — ասել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոչնչացվել էին Հատրա և Նիմրուդ քաղաքաների ավերակները։