«Իսլամական պետություն»(ԻՊ) ցանցի ահաբեկիչները չորեքշաբթի օրն այրել են իրաքյան Քիրքուք նահանգում գտնվող նավթահանքերի պահեստները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Press-TV հեռուստաալիքին։
Երեքշաբթի օրը իրաքյան կործանիչները հարձակվել են ԻՊ-ին պատկանող 10 բենզատարից կազմված շարասյան վրա։ Բենզատարները բեռնված են եղել նավթաթորման «Կայարա» գործարանի արտադրանքով։ Գործարանը գտնվում է Նինվեի վարչական կենտրոն Մոսուլից 70 կիլոմետր դեպի հարավ։
Նույն օրը Իրաքի ՌԾՈՒ-ն հարձակվել է ահաբեկիչների խմբավորման վրա, որը Մոսուլից 63 կիլոմետր դեպի արեւմուտք ընկած Տալ-Աֆար քաղաքից շարժվել է դեպի Սինջար, որն առավելապես քրդերով է բնակեցված։ «Գրոհի ընթացքում 150 գրոհային է ոչնչացվել», — ճշտում է Press-TV-ին։
ԻՊ-ի շարքերում քիչ չեն Սադդամ Հուսեյնի բանակի նախկին սպաները. այդ բանակը 1991 –ին Պարսից ծոցի պատերազմի օրերին նահանջից առաջ կրակի էր տվել Քուվեյթի նավթի պահեստարանները։