Գրիպից բարդությունների անվճար բուժման ժամկետը հունվարի 20–ն է. դրանից հետո է պետպատվերը չի գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան Tert.am-ի հարցադրման, գրիպից առաջացած բարդությունների պ ատճառով հոսպիտալացված հիվանդներից պահանջում են վճարել բուժման համար, մինչդեռ, ԱՆ-ը հայտարարել էր, որ գրիպի հետևանքով անհրաժեշտ ստացիոնար բուժումը բոլոր սոցիալական և տարիքային խմբերի համար կլինի անվճար:
Նախարարությունից մանրամասնել են, որ Հայաստանում թոքաբորբի բուժումը, որպես կանոն, վճարովի է, պետպատվերով բուժվում է միայն որոշակի չափորոշիչների առկայության պայմաններում, բայց քանի որ հունվարին Հայաստանում արձանագրվեց սուր շնչառական և մասնավորապես N1 H1 վիրուսների հիվանդացության աճ, եղավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հատուկ հրամանը` որ նշված հիվանդությունների բուժումը լինի պետպատվերով: «Հետևաբար, հունվարի 20–ից հետո գործում է նույն կարգը: Այնպես որ, բուժկենտրոններում պետպատվերով չիրականացնելով այդ բուժ ումը` խախտում չեն անում»,- հավելել են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: