տուն Լուրեր Գրեթե 1 տոննա հերոին տեղափոխող վարորդը տեղյակ չի եղել բեռի մասին. փաստաբան

Գրեթե 1 տոննա հերոին տեղափոխող վարորդը տեղյակ չի եղել բեռի մասին. փաստաբան

99
0

32765

Շուրջ մեկ տարի առաջ` 2014թ. հունվարի 20-ին հայ-իրանական սահմանին  47 փաթեթ կամ 927,6 կգ «Հերոին» տեսակի թմրանյութ անցկացնելու համար ձերբակալված Ավթանդիլ Սիկոյի Մարտիաշվիլու շահերի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն վստահ է, որ գործում այլ ուժեր նույնպես խառնվել են: Ավթանդիլ Մարտիաշվիլին տեղյակ չի եղել, քանի որ այն տեղադրված է եղել կցորդի հատակային մասում: Փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ թաքստոցը պատրաստված է եղել գործարանային պայմաններում:

Վաղը կկայանա գործով հերթական դատական նիստը Գորիսի առաջին ատյանի դատարանում:

Ավթանդիլ Մարտիաշվիլին` ըստ նրա անօրինական է մեղադրվում: Առաջին հերթին` հայտնաբերված թմրամիջոցների վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ տարբեր տվյալներ է ներկայացվում: Պաշտպանի հավաստմամբ` գործում կարևոր դերակատարում ունի բեռնատրի տերը` թուրք գործարար Օսման Ուրուղլուն:

«Ապշեցուցիչ է այն փաստը, որ 1 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ  1 տոննա քաշով թմրամիջոցը անցել է բազմաթիվ երկրներով: Ես կասկած ունեմ, որ այստեղ գործ ունենք կրիմինալ հանգամանքի հետ, քանի որ այդ թմրանյութը չէր հայտնաբերվել ոչ մի այլ երկրում, միայն Հայաստանում և Վրաստանում: Օսման Ուղուրլուի համար 20 տարվա ազատազրկում: Մարտիաշվիլու համար պահանջել են 18 տարվա ազատազրկում»,- իր խոսքում ասաց  Թեյմուրազ Մայսուրաձեն:

Մարտիաշվիլու պաշտպանության մեջ մեծ դերակատարում ունի ՀՀ փաստաբանների միությունը: Փաստաբանն իր և վրացի ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ: Նրա հավաստմամբ` Վրաստանում

Լուսանկարը` Hetq.am-ի: