Նյու Յորքի Madison Square Garden համալիրում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը, որի ժամանակ հաղորդավար Ջեյմս Քորդենը տեսանյութ է ներկայացրել հայտնիների և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ. հայտնում է CNN-ը:
«Կրակ և ցասում. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակը Մայքլ Վուլֆն է:
Տեսանյութում Քլինթոնը, Ջոն Լեջենդը, DJ Khaled-ը, Սնուփ Դոգը և Շերը կարդում են Դոնալդ Թրամփի մասին սկանդալային գրքից հատվածներ:
Հիլարի Քլինթոնը գրքից կարդում է այն հատվածը, որտեղ ասվում է, թե Թրամփը ֆասթ ֆուդ է ուտում, քանի որ վախենում է՝ իրեն կթունավորեն:
https://youtu.be/DjbysQgJ64Y