Greenpeace շարժման մասնակիցներն այսօր ակցիա են իրականացրել Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա` ի պաշտպանություն Ռուսաստանում ձերբակալված իրենց ընկերների: Հիշեցնենք, որ մեկուկես ամիս առաջ Greenpeace-ի ակտիվիստները Պեչորյան ծովում փորձել են բարձրանալ հորատման աշխատանքներ իրականացնող նավթային պլատֆորմի վրա, ինչի հետևանքով ձերբակալվել էր 30 մարդ։ Դրանից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել ծովահենության հոդվածով, սակայն միջազգային հանրության ճնշման տակ մեղադրանքը փոխվել է խուլիգանության:
Այսօր Փարիզում տղամարդը Էյֆելյան աշտարակից կախել է Free the Arctic 30 պաստառը, ի նկատի ունենալով ռուսական բանտերում գտնվող իր ընկերներին: