«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը, թե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում:
««Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, ինչպես և նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա և դրան հաջորդող ԱԺ ընտրություններում: Սակայն, ասվածը չի բացառում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որևէ թեկնածուի: Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն միտված է սատարել «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Կարեն Վարդանյանին, որը պետք է առաջադրվեր թիվ 40 ընտրատեղամասում՝ Նոյեմբերյանում, փոխարինելով ՀՀԿ գործող պատգամավոր՝ Մարինե Մարաբյանին: