Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուսցի Սվետլանա Ալեքսիևիչին՝ «Մեր ժամանակների տանջանքների և դժվարությունների մասին իր պոլիֆոնիկ ստեղծագործությունների համար»,- ասվում է Նոբելյան կոմիտեի պաշտոնական գնահատանքի խոսքում:
67-ամյա Ալեքսիևիչը հայտնի է իր «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք» և «Սեքընդ-հենդ ժամանակ» ստեղծագործություններով: