«Գոյություն ունի 1915 թվականի Ցեղասպանության հարցը: Պետք է հաշվի նստել այդ հարցի հետ և լուծում գտնել: Դեռ կան Դերսիմի կոտորածները և շատ այլ հարցեր…», — այս մասին հայտարարել է ուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» անդամ Մերալ Բեշթաշը : Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն Շվեդիա կատարած այցի շրջանակներում և ասորական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ Բեշթաշն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների քաղաքականությանը
Նշենք, նաև, որ պատգամավորն անդրադարձել է նաև քուրդ բնակչության նկատմամբ ճնշումներին՝ ընդգծելով, որ Թուրքիայում հնարավոր չէ կրթություն ստանալ մայրենի լեզվով, իսկ «ընդունելի» երկրում համարվում են միայն թուրքական ծագում ունեցողները: