տուն Լուրեր Գոյություն ունի՞ Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բախման վտանգ

Գոյություն ունի՞ Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բախման վտանգ

62
0

1477372510

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև ուղղակի բախման հավանականության մասին հարցի հիշեցրել է, որ երկու երկրների  միջև  գործում  է հակամարտությունների  կանխարգելման մասին համաձայնագիր:

«Կարծում եմ` այս հարցը  բազմաթիվ բաղադրիչներ ունի»,- պատասխանել  է Զախարովան` ի պատասխան Սիրիայում ուղղակի  ռազմական բախման մասին հավանականության հարցին, եթե, դիցուք, ԱՄՆ-ը ռմբահարի սիրիական բանակի դիրքերը, իսկ Ռուսաստանը փակի երկինքը իր С-300 համակարգերով: