տուն Լուրեր Գովազդի տեղադրման թույլտվություն՝ էլեկտրոնային եղանակով

Գովազդի տեղադրման թույլտվություն՝ էլեկտրոնային եղանակով

157
0

 72

Մայրաքաղաքում գովազդային դաշտի կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով նախաձեռնվել է «Գովազդի տեղադրման թույլտվության էլեկտրոնային համակարգով տրամադրելու» ծրագիր, որը 2015թ. մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և «Երևանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Համակարգը հնարավորություն է տալիս մասնագիտական գովազդային գործունեություն ծավալող ընկերություններին տարբերակներով ներբեռնելու գովազդային ուրվանկարները, ստանալու թույլտվություն էլեկտրոնային եղանակով և իրականացնելու գովազդային գործունեություն մայրաքաղաքում` առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության:
Համակարգը ներկայացվել է գովազդային ընկերություններին` նաև նրանց դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնելու համար: Երկամսյա փորձարկում անցնելուց հետո ծրագիրը, բոլոր լրամշակումներով հանդերձ, կսկսի կիրառվել մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Գովազդային ընկերություններին միաժամանակ ներկայացվել է Երևանի ավագանու ընդունած որոշումը, որով փոփոխություններ են կատարվել գովազդային չափորոշիչներում: Ըստ այդմ, միասնական ձև է սահմանվել գործունեության նույն ոլորտի կազմակերպությունների գովազդային ցուցանակների համար և կրճատվել են գովազդի թույլտվություն ստանալու ժամկետները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն