Ազգային ժողովում այսօր մեկնարկել է «2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալների` 2014թ-ի առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 5.3 տոկոս, հետո տեմպը դանդաղել է` պայմանավորված մի շարք գործոններովˋՌուսաստանից եկող դրամական փոխանցումների նվազում, դրամի արժեզրկում և այլն…
Տնտեսական աճին նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերը:
ՀՆԱ-ան, գլխավոր գանձապետի հաղորդմամբ, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3.4
տոկոսով: Գործազրկությունը ևս 1.4 տոկոսով աճել է: