տուն Լուրեր Գորիսում և Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Գորիսում և Սիսիանում թույլ ձյուն է տեղում

69
0

ՏԿԱԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսում և Սիսիանում թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են: