տուն Քաղաքական Միջազգային Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնում է 2014 թվականին սպանված տասնյակ լրագրողների մասին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնում է 2014 թվականին սպանված տասնյակ լրագրողների մասին

97
0

mnogovbloge_com_tripart-neg

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն հայտնել է, որ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս զոհվել է առնվազն 60 լրագրող։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Կազմակերպությունն ուսումնասիրում է ևս 18 դեպք՝ պարզելու, թե արդյոք լրագրողների մահվան դեպքերը կապվա՞ծ են նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Նշվում է  նաև, որ սպանված լրագրողների 1/4-ը ներկայացնում են օտարերկրյա լրատվամիջոցներ, ինչը վկայում է  այն մասին, որ նրանց դեմ իրականացվում է թիրախավորված որս։

Ամենավտանգավորը 2014 թվականին եղել է Սիրիայում, որտեղ մահացել է 17 լրագրող։ Ամենավտանգավորների շարքում նշվել են Իրաքը, Ֆիլիպինները, Սոմալին, Իսրայելը, Աֆղանստանը Պակիստանը և Պարագվայը։

2001 թվականից հետո առաջին անգամ ցուցակում է հայտնվել Ուկրաինան, ուր անցած մեկ տարվա ընթացքում սպանվել է 5 լրագորղ և լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ։