տուն Լուրեր Գորգերի ավանդական լվացում՝ «Որդան կարմիր» թանգարանում (տեսանյութ, լուսանկարներ)

Գորգերի ավանդական լվացում՝ «Որդան կարմիր» թանգարանում (տեսանյութ, լուսանկարներ)

431
0

Հայկական գորգի ազգային կենտրոնը կոչ է անում ամառն ավարտել գորգ լվանալու հին ու բարի ավանդույթով, և այսօր առավոտյան ժամը 10-ից բոլորին հրավիրում «Որդան կարմիր» հայկական գորգի ու գործվածքի թանգարան՝ գորգ լվանալու:
Դեռ ոչ վաղ անցյալում մայրաքաղաքի բակերում լվացվող գորգը համախմբում էր բոլորին՝ մեծից փոքր: Սկսվելով մի տնից այն տարածվում էր ողջ բակով ու շարունակվում երբեմն մի քանի օր: Այն պարզապես գորգ լվանալու գործընթաց չէր, ծես էր, իրադարձություն, մարդկային ջերմ շփում:
Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը լայն արձագանք կգտնի ու մեզ կմիանան մայրաքաղաքի մյուս բակերից։ Կարող եք գորգերը լվանալ, լուսանկարել ու տեղադրել համացանցում հետևյալ հաշտեգերով՝ #գորգլվա#rugwash։
Համախմբվելով հայկական գորգի բազմախորհուրդ զարդանախշերի շուրջ՝ վերականգնենք հին հայկական ավանդույթը, որն այդքան կոլորիտային էր մեր Երևանի համար։

40065091_269426600545216_5669611891647840256_n 40092225_249359292576612_221435989657124864_n 40126201_306934763188235_1038555377441964032_n 40143807_2239753496280898_873610293765210112_n 40197090_267040484133012_2973543499837734912_n