Խորհրդային Միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել և քննարկել ուկրաինական ճգնաժամը: Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի մասնակցությունը սիրիական խնդրում արդեն տալիս է իր դրական պտուղները՝ թուլացնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը:
Российская газета-ում հրապարակած իր հոդվածում Գորբաչովը նշում է ժամանակակից աշխարհի անհանգիստ, անարդար և ռազմականացված լինելը.«Նոր աշխարհը մինչև այսօր ամբողջությամբ հասկացված չէ, նա պահանջում է նոր խաղի կանոններ, նոր վարքագիծ: Իսկ համաշխարհային առաջնորդները դրան դեռ չեն հասել»,- նշում է Գորբաչովը: