տուն Քաղաքական Միջազգային Գորբաչովը նախազգուշացրել է նոր սառը պատերազմի մասին

Գորբաչովը նախազգուշացրել է նոր սառը պատերազմի մասին

71
0

Lit.Cologne 2013

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը զգուշացրել է, որ Արևմուտքի և Ռուսատսանի միջև կրկին կարող է սկսվել «սառը պատերազմ»։

«Կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ ես թույլ ղեկավար եմ։ Սակայն իմ քաղաքականությամբ ես ձգտում էի հասնել զինաթափման և ԱՄՆ-ի հետ երկխոսության։ Վերջիվերջո մենք հասանք հաջողության։ Սառը պատերազմի ավարտը մեծ նվեր էր ամբողջ աշխարհի համար», — ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը։

Tagesanzeiger պարբերականը գրում է, որ Գորբաչովը մեր օրերի լարվածության մեծացման պատասխանատու է համարում ինչպես մեծ, այնպես էլ տարածաշրջանային առաջնորդներին։  Չնայած Գորբաչովը հրաժարվել է նշել անուններ, սակայն նրա կարծիքով՝ կան ռազմարդյունաբերական հզոր շրջանակներ, մեծահարուստներ, որոնք վերահսկում են խորհրդարանները, լրատվամիջոցները և ազդում հասարակական կարծիքի ձևավորման վրա։

Ըստ Գորբաչովի՝ Մերձբալթյան երկրներին «գնել են՝ առաջ բերելով ՆԱՏՕ-ի իրական սահմանները»։ Նրա կարծիքով՝ ռազմաբազաներ տեղադրելով արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ն խախտել է 1900-ականներին տված այն խոստումը, որ ռազմաքաղաքական այդ դաշինքը չի շարժվի Ռուսաստանի սահմանների ուղղությամբ։

«Երկու երկրներն էլ՝ ԱՄՆ-ն և Ռուսատսանը հիմա պետք է նախաձեռնություն ցուցաբերեն, ինչպես մենք արեցինք 1980-ականներին։ Պերեստրոյկայի ժամանակ մենք շատ բաներ եք արել, որոնք նախկինում եղել են անհավանական»,- ասել է Գորբաչովը։