ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում, հայտնում է РИА Новости-ն։
«Ես պառկած եմ հիվանդանոցում։ Դուրս չեմ գալիս հիվանդանոցներից»,- ասել է 84-ամյա նախկին նախագահը։
Հաջողվել է պարզել, որ Գորբաչովը բուժման կուրս է անցնում Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։