տուն Լուրեր «Գոռավանի ավազուտներ»-ի վերականգման կառավարության ծրագիրն իրականացվել է մասնակի

«Գոռավանի ավազուտներ»-ի վերականգման կառավարության ծրագիրն իրականացվել է մասնակի

509
0

Արարատի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի համակարգողի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Արարատի մարզի Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանի հետ:

Վերջինիս հետ Արարատի Օրհուս կնտրոնի համակարգողը քննարկել է համայնքում առկա բնապահպանական հիմանխնդիրները և անդրադարձ կատարել համայնքի հարևանությամբ գտնվող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի առկա խնդիրներին:
Համայնքապետ Բազիկյանը Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողին հայտնել է, որ համայնքի համար հիմնախնդիր է մնում մթնոլորտի

աղտոտվածությունը, ոռոգման ջրի սակավությունը, ինչպես նաև համայնքի սահմանագծով հոսող Վեդի գետի ափապաշտպան հունի քանդումը, որը վերջին տարիներին գարնանային վարարումների պատճառով վնասվել է և յուրաքանչյուր տարի՝ գարնանամուտին վնասներ է հասցնում մոտ գտնվող հողատարածքներին:

Համայնքի ղեկավարի հետ այնուհետ քննարկվել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկա վիճակը, մանրամասը քննարկում է ծավալվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգման 2013-2015թթ. աշխատանքների մասին ՀՀ կառվարության ծրագրի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե մինչ օրս, ըստ նախատեսվածի, ինչ աշխատանքներ են տարվել վերոհիշյալ բնության հատուկ պահպանվող տարածքում (Ծրագիրը կցվում է):

Պարզվել է, որ ծրագիրը իրականություն չի դարձել բացառությամբ երկու ցուցանակների տեղադրման, որոնք տեղեկացնում են տարածքի արգելավայր լինելու մասին, այնինչ, ըստ վրոհիշյալ ծրագրի, տարածքում պետք է տեղադրվեին 50 ցուցապաստառներ, ցուցանակներ և ուղեցույցներ: Սահմանազատում և ցանկապատում նույնպես չի իրականացվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։