տուն Լուրեր Գոռ Վարդանյանը հիվանդ է եղե՞լ. Փաստաբանը մանրամասներ կներկայացնի դատական նիստին

Գոռ Վարդանյանը հիվանդ է եղե՞լ. Փաստաբանը մանրամասներ կներկայացնի դատական նիստին

80
0

87

Գոռ Վարդանյանը դատարան չի ներկայացել, որովհետեւ վատառողջ է եղել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց դերասանի փաստաբանը՝ Նաիրա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի մեկին Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարանը կայացած նիստում որոշում էր կայացրել բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:

Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:

Վարդանյանի փաստաբանն ասաց, որ այս պահին որեւէ մեկնաբանություն անել չի ցանկանում, եւ բոլոր հարցրերին կպատասխանի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մարտի տասին: Նաիրա Պողոսյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ Գոռ Վարդանյանի դատարան չներկայանալու պատճառը եղել է առողջական խնդիրը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: