National Geographic ամսագիրը համացանցում տեղադրելու է տարիների ընթացքում ամսագրում թողարկված քարտեզների հավաքածուն:
Քարտեզները կցուցադրվեն Google Maps Engine-ի միջոցով: Այս մասին տեղեկացնում է Google ընկերության բլոգը:
National Geographic-ի հավաքածուն ընդգրկում է մոտ 800 քարտեզ, որոնցից 500-ը կհրապարակվեն: Դրանցից երկուսը միջնադարյան Անգլիայի քարտեզներ են: