տուն Աշխարհ Google Maps-ը կզգուշացնի տեղաշարժման սահմանափակումների մասին

Google Maps-ը կզգուշացնի տեղաշարժման սահմանափակումների մասին

190
0

Google Maps քարտեզային ծառայությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կգործարկի նոր գործառույթ, որը կզգուշացնի այս կամ այն երկրում տեղաշարժման սահմանափակումների մասին:

Ընկերության մամուլի տեղեկագրում ասված է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարևոր է իմանալ, թե «որքան մարդաշատ է երկաթուղային կայարանը, կամ արդյոք ավտոբուսն աշխատում է ըստ գրաֆիկի»։

«Android-ի և iOS-ի համար Google Maps-ի մեր վերջին տարբերակում մենք ներկայացնում ենք այնպիսի գործառույթներ, որոնք կօգնեն հեշտությամբ կարևոր տեղեկություններ ստանալ, եթե ցանկանում եք ուղևորություն կատարել՝ լինի մեքենայով, թե հասարակական տրանսպորտով»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Google Maps քարտեզները կցուցադրեն տեղական տրանսպորտային վարչություններից ստացած համապատասխան տեղեկությունները: