Համացանցում հայտնվել է մի հրապարակում, որում տեղադրված են Gmail էլեկտրոնային փոստի ծառայության օգտատերերի միլիոնավոր գաղտնաբառեր և օգտահաշիվների անուններ։ Այս մասին հաղորդում է CNews-ը։
Ըստ աղբյուրի՝ համացանցում տեղադրված մոտ 5 միլիոն գաղտնաբառերից 60 տոկոսը գործող են։ Դրանցում ինչպես անգլալեզու և իսպանալեզու, այնպես էլ ռուսալեզու օգտատերերի գաղտնաբառեր են։ Այս գաղտնաբառերերը հնարավորություն են տալիս հասանելի դարձնել տվյալ օգտատիրոջ բոլոր հաշիվները Google-ի ծառայություններում։