Google Glass խելացի ակնոցները մի քանի նոր գործիք են ձեռք բերել։ Այս մասին ասվում է Google+ կայքէջում ընկերության պաշտոնական բլոգում։
Այժմ այդ ակնոցի սեփականատերը կարող է լուսանկարներ անել՝ թարթելով աչքերը։ Այս գործիքը կարելի է ակտիվացնել կարգավորումների մեջից։ Այն թույլ կտա անմիջապես պատկերել գեղեցիկ մայրամուտը, ռեստորանային մենյուն կամ շատ այլ հետաքրքիր պահեր։
Բացի այդ, ակնոցը կարող է արգելափակել էկրանը, կամ Youtube-ից տեսահոլովակներ ներբեռնել։