տուն Քաղաքական Միջազգային Google ղեկավարը կարծում է որ ինտերնետը շուտով «կմահանա»

Google ղեկավարը կարծում է որ ինտերնետը շուտով «կմահանա»

83
0

b7548e6c93a4c3771e9a69b9d378a89f

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Google ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտը համարում է, որ համացանցի օրերը հաշված են: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Դավոսում այս օրերին ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում:

Պատասխանելով համացանցի ապագայի մասին հարցին՝ Շմիդտը նշել է. «Ես շատ պարզ կպատասխանեմ՝ համացանցը կանհետանա: Այնքան շատ IP հասցեներ կլինեն, այնքան շատ ընդունիչներ, որ դուք ուղղակի կդադարեք դա զգալ: Դա ձեր ներկայության մշտական մասիկը կդառնա:

Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են բազմաթիվ տեխնիկական նորարարություններ հայտնվում, ինչպես են փոխվում շուկայի առաջատարները:

Այս պահին ես նորարարական համակարգիչների շուկան լիովին բաց եմ համարում»: