Google ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը Android M անվանումն է ստացել:
Շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ մշակողներն օպերացիոն համակարգում հարյուրավոր բարեփոխումներ են մտցրել: Օգտատերերի համար Android M-ը հասանելի կլինի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: