տուն Քաղաքական Միջազգային Google-ը ստեղծում է Uber-ի մրցակցին

Google-ը ստեղծում է Uber-ի մրցակցին

116
0

dich_vu_taxi_uber_la_gi

Google-ը նախատեսում է ստեղծել որոնողական համակարգ, որը թույլ կտա պատվիրել և վճարել տաքսու կամ մասնավոր վարորդների համար։ Ակնկալվում է, որ Google-ի նոր հավելվածը կմրցակցի արդեն գոյություն ունեցող, նմանաատիպ, Uber ծառայության հետ։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Google-ը նախատեսում է, որ այս հավելվածում կներգրավվեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները։ Այդ գաղափարը կիրականացվի 5 տարվա ընթացքում։ Ընկերությունում այս տեղեկությունները չեն մեկնաբանում։