Google որոնողական համակարգը սկսել է որոնման էջերում ներկայացնել նաև երգերի տեքստեր, ինչի հետևանքով որոշ մասնագիտացած կայքեր կարող են զրկվել թրաֆիքի որոշ քանակից։ Այս մասին հաղորդում է Mashable տեխնոբլոգը։
Այս գործիքը հասանելի չէ բոլոր երգերի համար, սակայն եթե փորձեք փնտրել օրինակ Led Zeppelin խմբի Stairway to Heaven երգի բառերը՝ որոնմանն ավելացնելով «խոսքեր» (lyrics ), ապա առաջինը ձեր էջում կհայտնվի այդ երգի խոսքերից մի հատված, ինչպես նաև հղում Google Play-ին՝ այսպիսով նոր հնարավորություն ստեղծելով իր երաժշտական հավելվածի համար։