Google ընկերությունը հայտնել է, որ շուտով կներկայացնի Android Pay վճարային համակարգը։ Դա տեղի կունենա մայիսին կայանալիք համաժողովի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
Նշվում է, որ վճարային նոր համակարգը կգործի Google Wallet հավելվածից անկախ, սակայն հնարավոր կլինի նաև դրանք համադրել։ Նախկինում նաև հաղորդվել էր, որ Google-ը կգնի բջջային վճարումների տեխնոլոգիաների և արտոնագրերի Softcard սթարթափը։