տուն Քաղաքական Միջազգային Google-ը կսկսի տրամադրել անլար ինտերնետ կապ

Google-ը կսկսի տրամադրել անլար ինտերնետ կապ

106
0

10714693_359705394185571_890780829_n

Ամերիկյան Google կորպորացիան պատրաստվում է սկսել իր հաճախորդներին անլար ինտերնետի տրամադրման նախագիծ: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall Street Journal թերթը:

Աղբյուրի համաձայն՝ Google կտա այս ծրագրի մեկնարկը ամերիկյան հեռուհաղարդակցության հսկա Sprint Corporation-ի և եվրոպական T-mobile հոլդինգի հետ համապատասխան պայմանագրեր կնքելուց հետո:

Այս քայլը դրական ազդեցություն կունենա շուկայի վրա՝ ստիպելով նույն ծառայությունը մատուցող այլ ընկերություններին նվազեցնել գները և բարելավել կապի որակը:

«Նման ծրագրերը փաստում են այն մասին որ Google-ի նպատակները էականորեն հեռու են գնում Gmail էլեկտրոնային փոստի համակարգից և Youtube վիդեոծառայությունից: Կորպորացիայի ղեկավարները ցանկանում են, որ ընկերությունը կարևոր դերակատարում ունենա նաև այս ծառայությունների հասանելիությունը հաճախորդների շրջանում տարածելու գործում»,- ասված է WSJ-ում:

Տեղեկություներ այն մասին, թե Google-ը երբ կներկայացնի իր նոր ծառայությունները և ինչ դրանք կարժենան, դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Google-ը օպտիկամանրաթելային ինտերնետ է տրամադրում Google Fiber ապրանքանիշ անվամբ՝ սկսած 2012 թվականից: Դրա ներբեռնման արագությունը կազմում է շուրջ 1 գբիթ/վայրկյան: Ի սկզբանե ծրագիրը կյանքի է կոչվել Միսուրի նահանգիի Կանզաս քաղաքում, սակայն ընկերությունը պլանավորում է ընդարձակել ծառայության տրամադրման աշխարհագրությունը նաև այլ նահանգներում: